
Վիդնի ավանի բնակիչներից արտագնա աշխատանքի եկածները մեկ միլիոն ռուբլի էին ուզում իրենց երկու երեխաների դիմաց:
«Ապրանքը» ցուցադրել են առանց անհարմար զգալու: Մեկուկես տարեկան տղայի և փոքրիկ աղջկա վրա առանց խղճահարության նայել չէր լինում ՝ նրանք կեղտոտ էին, ճղճղված շորերով, կապտուկներ ունեին ոտքերին ու ձեռքերին ՝ հայտնում է kp.ru-ն:
Վաճառողների մասին հայտնի է դարձել Ռուսատանի ՆԳՆ Քրեական գլխավոր վարչության աշխատակիցներին, որոնք էլ հանդես են եկել գնորդների անվան տակ:
«Վերցրե՛ք միանգամից երկուսին, մեկ միլիոնով կտամ»,-ասել է նրանց 42-ամյա հայրը:
Կալանավորման պահին պարզվել է, որ երեխաներին վաճառողներն ամուսիններ չեն, նրանք երկուսն էլ Ուզբեկստանում ընտանիքներ ու երեխաներ ունեն:
Երեխաների դիմաց ստացված գումարով սիրեկանները ցանկանում էին տեսակցությունների համար բնակարան գնել Ուզբեկստանում: Սակայն առջևում նրանց սպասում են տարբեր բանտախցեր, իսկ երեխաների վաճառքի համար` 10 տարվա ազատազրկում: