
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։