
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ իր նկատմամբ «վհուկների որս» է սկսվել:
Երկուշաբթի կայանալու է բողոքարկման դատավարությունը, որը կապված է Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործարքի հետ:
«Դատարանը 2022-ին արձանագրել էր, որ իմ և Պլատինիի միջև պայմանագիրը համապատասխանում է օրենքին: Հուսով եմ, որ նոր դատավարությունը կհաստատի այդ որոշումը: Ես արդար մարդ եմ»,- 88-ամյա Պլատինիի խոսքրը մեջբերում է ESPN-ը:
Բլատերին և Պլատինիին մեղադրում էին 2 միլիոն շվեյցարական ֆրանկի կոռուպցիոն գործարքի համար:
2022-ին Շվեյցարիայի դատարանն արդարացրել էր նրանց, սակայն Շվեյցարիայի դատախազությունը բողոքարկել էր վճիռը: