
Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե՛ դպրոցների բացակայությունների, թե՛ առաջնային օղակի դիմելիության, և թե՛ հիվանդանոցների սոմատիկ բաժանմունքներում։ Եթե մեր մոնիտորինգը հուշի, որ կարիք կա դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու, մենք դա կանենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին։
«Այս պահին և սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել։ Վերջին 3 օրվա ընթացքում մենք որոշակի նվազման տենդենց ենք նկատում, ինչը շատ կարևոր է»,-ասաց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։