Մինչև ապրիլի 20-ը հայ գերուց նորություններ կհայտնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թշնամու սահմանում հայտնված 22-ամյա Արսեն Խոջոյանից այս պահի դրությամբ դեռևս նորություններ չկան:

Այս մասին  Armlur.am-ին հայտնեց գերու մայրը` Սվետլանա Խոջոյանը: Վերջինիս փոխանցմամբ` Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունից իրենց հայտնել են, որ գերիների հետ հանդիպումներ նախատեսվում են ամիսը մեկ անգամ, և Արսենից նորություններ կիմանան մինչև ապրիլի 20-ը:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Տավուշի մարզի Թովուզի շրջանի Վերին Կարմրաղբյուրի բնակիչ  22-ամյա Արսեն Խոջոյանը մառախուղի պատճառով հատել է սահմանն ու հայտնվել թշնամու տարածքում:

«Մի քանի օր առաջ եմ եկել Երևան, 14-ամյա երեխայիս հիվանդանոց էի բերել ՝ սրտի հետ կապված խնդիրներ ունի: Մտա Կարմիր խաչ, ասեցին, որ ցանկացած նորության դեպքում մեզ հետ կապ կհաստատեն»,- հայտնեց գերու մայրը` հավելելով, որ Առողջապահության նախարարությունից հիվանդ երեխային դեղորայքով օգնելու առաջարկ են արել, սակայն վիրահատության օժանդակության մասին խոսք չի եղել:

Տաթև Հարությունյան




Լրահոս