ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքն է որոշել հրաժարական տալ:
Պատգամավորի խոսքով` այդ հրաժարականը պարտադրված չի եղել, պարզապես վարչապետն այդ պահն էր հարմար գտել հրաժարական տալ:
Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարության մաս կազմելու հնարավորությանը և ասաց. «Ես նրանց խորհուրդ կտայի վերջին 3 ամսվա իրենց ելույթները վերլուծել ու նոր հայտարարություններ անել»:
Դիտարկմանը, թե, փաստորեն, ստացվում է «սիրուն չի » տարբերակը, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Շատ սիրուն չի»:
Մանրամասն՝ տեսանյութում.