Դատարանի որոշման վերաբերյալ չի կարելի երկխոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրային պահանջը կատարվեց` ֆինանսների նախարարն ու նախկին վարչապետն իջան ներքև: Քիչ առաջ այդ մասին հայտնեց «Դեմ եմ»  նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է բանակցելուն, որի մասին խոսեց նախկին վարչապետը, նախաձեռնության անդամի խոսքով` դատարանի որոշման վերաբերյալ չի կարելի երկխոսել:

Այս ակցիան ծառայեց իր նպատակին, և հետագայում հանրային լայն ճնշման համար լավ սկիզբ է: Հաջորդ մեր հանրահավաքը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին: Խորհուրդ ենք տալիս ՀՀ կառավարության անդամներին լուծել այս հարցը վաղվա նիստում, հակառակ պարագայում՝ մեր հետագա քայլերը կլինեն հուժկու և անկանխատեսելի, որոնց պատասխատավությունը կկրի այս կառավարությունը:

«Դեմ եմ» նախաձեռնությունը պահանջում է նաև ազատ արձակել  ոստիկանների կողմից բերման ենթարկվածններից մեկին` Արսեն Դավթյանին:




Լրահոս