ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․
«Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը: Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 9:31 ստացա գրություն, թե չենք կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:
Երբ տեսան մենք բոլորով հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին, թե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է և ժամը 11:00-ի նիստը կարող եք անցկացնել այնտեղ»:





























