«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 10-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 20:00-ն դադարեցվելու է Նոր-Նորք վարչական շրջանի Գայի պողոտա, Մոլդովական, Ստեփանյան, Թոթովենցի եւ Դավիթ Մալյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: