Armenian text to speach

ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին Ֆուտբոլի Ազգային Հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիմակայությունում: Խաղից հետո հեռացվեց  այդ ժամանակ մարզիչ եղած ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը: Սակայն միայն մարզչի հեռացումը չբավարարեց շատ ֆուտբոլասերների, եւ նրանք պահանջեցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Հրաժարականի պահանջին միացան նաեւ մի շարք ֆուտբոլային ակումբներ: Այս ամենի  եւ առհասարակ ֆուտբոլային խնդիրների վերաբերյալ  Armlur.am–ը զրուցել է Հայկական Առաջին Ճակատ (FAF) հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

 

-Պարո՛ն Ջանջոյան, հոկտեմբերի 13-ից Դուք պահանջում եք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը. ինչո՞ւ արդյունք չունեցաք։

-Ֆուտբոլում գլոբալ անհաջողություններն ու ձախողումներն էին պատճառը. դա կուտակվել էր տարիների ընթացքում, խաղը ուղղակի առիթ էր, կարելի է ասել՝ այդ ամենը պայթեց, ու ակցիաները սկսեցին իրար հետեւից տեղի ունենալ։

-Անցյալ տարի ՀՖՖ-ի կողմից իրականացվող խաղերը փորձում էիք խաթարել եւ խոչընդոտել, շարունակելո՞ւ եք այդ մարտավարությունը այս տարի անցկացվող խաղերում:

-Քանի մենք չենք հասել մեր վերջնական նպատակին, տարաբնույթ միջոցառումներ, ակցիաներ Հայաստանի հավաքականի եւ հայկական ակումբների բոլոր ֆան ակումբներով շարունակելու ենք իրականացնել, իսկ թե ակցիաներն ինչ բնույթ կկրեն՝ բոլորը կտեսնեն առաջիկայում:

-Առաջիկայում հանդիպումներ են սպասվում Վրաստանի ֆուտբոլի հավաքականի դեմ։ Այդ հանդիպումների ժամանակ իրականացնելո՞ւ եք բողոքի ակցիաներ։

-Հայաստան-Վրաստան խաղը մեզ համար առանցքային նշանակություն ունի,  առհասարակ հայ-վրացական դիմակայությունը ցանկացած սպորտաձեւում շարքային դիմակայություն չէ, եւ մենք Վրաստանի դեմ խաղին պատրաստվում ենք: Այն կարծես մեզ համար դերբի է, պատրաստվում ենք առաջին հերթին հաղթել մեր մրցակցին դաշտում, տրիբունայում: Մի ցավոտ բան ուղղակի ասեմ. մեր երկրին շատ-շատ են այս պահին պակասում կարեւոր, բեկումնային հաղթանակները, եւ այս խաղը կարող է լինել այդպիսի նշանակալի իրադարձություն: Վրաստանին հաղթելը, եւ Վրաստանի դեմ խաղը կարելի էր սարքել մի ինչ-որ ֆուտբոլային, մարզական տոն երկրի համար, որի հաղթանակը կարեւոր նշանակություն կունենար ոչ միայն ֆուտբոլի երկրպագուների համար այլեւ երկրի համար: Ցավոք, ֆեդերացիան այդ խաղը թողել է մի կողմի վրա, եւ այդ խաղի մասին կարծես ընդհանրապես  չի խոսում, ոչ մի բան չի պատրաստվում այդ խաղի շուրջ: Վրաստանի խաղին կարծում եմ եւս կլինեն ակցիաներ, բայց ավելին ասել դեռեւս չեմ կարող:

-Նոյեմբերի 14-ին տարածել էիք հայտարարություն, որ ցանկանում եք հանդիպել ՀՖՖ նախագահին սատարող ակումբների եւ ՀԿ-ների ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ,  եղա՞ն արձագանքներ։

-Ինչպես սպասելի էր՝ նրանցից արձագանք չեղավ, եւ դա շատ ցավալի է: Մենք նույնիսկ փորձեր կատարեցինք հանդիպելու այդպիսի ակումբներին: Ցավալին գիտե՞ք՝ որն է, որ ֆուտբոլի ֆեդերացիան մի գործելաոճ է որդեգրել, որտեղ այդ բոլոր ակումբներին, կարծես ինչ-որ բաներ խոստանալով, ինչ-որ բաներ կատարելով քաշել է իր կողմը: Ես խոսել եմ այդ ակումբներից մի քանիսի հետ, նրանք գրեթե նույն դժգոհությունն ունեն, ինչ մենք, սակայն ունեն ֆուտբոլի թիմ, ունեն ինչ-որ ակնկալիք ֆեդերացիայի կողմից, եւ ցավալիորեն չեն կարողանում բարձրաձայնել: Մի վատ ու կեղտոտ երեւույթ է դրսեւորվում մեր ֆուտբոլում ակումբների հետ կապված:

-Դուք տարբերակներ ունե՞ք ՀՖՖ նոր ղեկավարի վերաբերյալ:

-Նախկին սխալները չգործելու համար մենք պատկերացնում ենք, որ ՀՖՖ ղեկավարության հեռացումից հետո մենք պետք է ստեղծենք համերաշխության հարթակ, որտեղ կներգրավվեն ֆուտբոլի շահառուները, մեր հայկական ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները:

Զրուցեց ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ Է 48,6 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք. «2025 թվականի պետական բյուջով որքա՞ն գումար է նախատեսված 2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղից տուժած, Տավուշի մարզի բնակիչ ֆիզիկական անձանց, որքա՞ն՝ գյուղացիական տնտեսություններին, որքա՞ն՝ տնտեսվարողներին փոխհատուցելու համար»։ Մարզպետարանից պատասխանել են. «Գյուղացիական տնտեսությունների հետ կապված հարցերը կարգավորվել են ՀՀ կառավարության 15.08.2024թ. թիվ 1301-Լ որոշման կարգի համաձայն։  Տուժել է 307 գյուղացիական տնտեսություն. Նոյեմբերյան համայնքում՝ 292, Դիլիջան համայնքում՝ 15, որոնց փոխհատուցման նպատակով տրված գումարը կազմել է 48,665 մլն դրամ»։

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

Բերդ համայնքի Այգեձոր գյուղի նախկին գյուղապետ Սասուն Սաֆարյանը, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան անհիմն հարստացման գումարը բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Բերդի համայնքապետարանի։

2025թ. հունվարի 16-ին Իջեւան քաղաքում դատավոր Նարինե Անանյանը որոշել է հայցադիմումը ընդունել դատարանի վարույթ, այդ գործով նախնական դատական նիստեր են կայանում։ Այգեձոր բնակավայրի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանին հարցրինք, թե ինչին է վերաբերում այդ հայցը։ Նա հայտնեց, որ 1998 թվականին, երբ ինքը Այգեձոր համայնքի ղեկավարն էր, գյուղը սնուցող խմելու ջրագիծ են կառուցել։ Հետագայում, երբ համայնքի ղեկավարը Սասուն Սաֆարյանն է եղել, ինչ-որ ծրագրով այդ ջրագծի երկաթյա, 219 մմ տրամագծով շուրջ 1 կմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել են պլատմասսե խողովակներով, Սասուն Սաֆարյանի որոշմամբ կտրտել են այդ խողովակները։ Միրզոյանի խոսքերով՝ այդ գործով քննչական կոմիտեն քննություն է իրականացրել, որոշվել է, որ այդ խողովակները պետք է վերադարձվեն Բերդ համայնքին։ Դրան համաձայն չլինելով՝ Սասուն Սաֆարյանը դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել։ Ներկայումս այդ խողովակների կեսը գտնվում է Այգեձոր գյուղում` Սասուն Սաֆարյանին պատկանող տարածքում։ Լ. Միրզոյանը հայտնեց, որ իրենք չեն առարկել, որ համայնքապետարանի ծառայողական «Նիվա» ավտոմեքենան տրվի որպես Սասուն Սաֆարյանի սեփականություն։

2017 թվականին, երբ կայացան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրություններ, Սասուն Սաֆարյանն ինքնառաջադրվել էր որպես համայնքի ղեկավարի թեկնածու, սակայն համայնքի ղեկավար չընտրվեց։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս