Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամբողջ աշխարհում կաթոլիկներն աղոթում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ապաքինման համար: Զանգվածային աղոթքներ են կազմակերպվել Վատիկանում, Իտալիայում, Արգենտինայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում եւ այլ երկրներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:

Ամալյա Հարությունյան (60 տարեկան)

 

ՊԱՏԱԱՍԽԱՆ. Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում առաջին հերթին հաշվարկվում են ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:

 

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ է Կյանքի խոսք եկեղեցին համարվում աղանդ։

Փիրուզա Մելքոնյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ մարդիկ անտեղյակ են եւ չգիտեն, թե ինչով է տարբերվում Կյանքի խոսք աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց:

«Կյանքի խոսք» աղանդը մերժում է Մյուռոնը, մերժում է նաեւ եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Վերնատունը եղավ առաջին եկեղեցի-մատուռը, ուր հավաքվում էին առաքյալները: Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս եւ իր առաքյալները: Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանդույթը: Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար, որ իրականում «Կյանքի խոսքը» տարբեր է Հայ եկեղեցուց եւ այդ տարբերության արդյունքում համարվում է աղանդ, այսինքն՝ շեղված ճշմարիտ ուղղուց:

Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է: Եկեղեցին հաստատեց Քրիստոս եւ Իր առաքյալները շարունակեցին այդ նվիրական առաքելությունը: «Կյանքի խոսք» աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ: Ո՞վ է ստեղծել այդ «եկեղեցին». Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ, սովորական մարդի՞կ՝ այո՛: Եթե այդպես է, եկեք վաղը ես եւ դուք մի եկեղեցի «բացենք», նույն Աստվածաշնչով, դավանանքով, Ս. Երրորդության «հավատքով», ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել: Ասել, որ ես Ս. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում եւ այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրեւ Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված: Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը, եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս հաստատեց, Սրբազան ավանդույթը, որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել:

Արարատյան հայրապետական թեմ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Կյանքի խոսք» աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու եւ հասարակության հոգեւոր առողջությունը:

 




Լրահոս