Խաչատուր Սամվելի Բալասանյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի հանցավոր ծագումը, դրանց տեղաշարժը, տնօրինման եղանակը եւ պատկանելությունը թաքցնելու նպատակով ձեռք է բերել հոր՝ Սամվել Բալասանյանի, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում.
ՀՀ կառավարության՝ 1995 թվականի հունիսի 6-ի թիվ 243 կարգադրությամբ ՀՀ Շիրակի մարզի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Սեւ Բերդ» կոչվող 25 հա հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«ՀՀ Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1270-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով Սեւ Բերդ ամրոցն ընդգրկվել է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի՝ դեռեւս 2005 թվականի փետրվարի 24-ի թիվ 35 որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող 21.07 հա մակերեսով հողն ու դրա վրա առկա 626 քմ մակերեսով Սեւ Բերդ ամրոցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի հիմքով նույն օրը գրանցվել է նախարարության օգտագործման իրավունքը, իսկ Սեւ Բերդ ամրոցի նկատմամբ սեփականության իրավունքը:
Այնուհետեւ, Գյումրի համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի մարտի 31-ի թիվ 656 որոշմամբ հիշյալ 21.07 հա մակերեսով հողը բաժանվել է՝ 20.28 հա եւ 0.79 հա մակերեսների, որոնց նկատմամբ շարունակվել է պահպանվել ՀՀ ՊՆ օգտագործման իրավունքը եւ տրվել իրավունքի վկայականներ:
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 1089-Ն որոշման 5-րդ հավելվածի համաձայն՝ Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերի ցանկում «Սեւ Բերդ» կոչվող, 4 հա մակերեսով հողը, որի վրա գտնվել է Սեւ Բերդ ամրոցը, հանդիսացել է որպես հատուկ պահպանվող տարածքների հող, իսկ մնացածը համայնքին փոխանցվել է անհատույց՝ որպես գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտ:
Ռուբեն Ժորայի Սանոյանը 2015 թվականի փետրվարի դրությամբ զբաղեցնելով ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, բացի այդ, միջոցներ տրամադրելով օժանդակել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին` շահադիտական եւ խմբային շահերից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետեւյալում.
Այսպես. ՀՀ կառավարության՝ 1995 թվականի հունիսի 6-ի թիվ 243 կարգադրությամբ ՀՀ Շիրակի մարզի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Սեւ Բերդ» կոչվող 25 հա հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«ՀՀ Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության՝ 2004 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1270-Ն որոշման հավելվածի 6-րդ կետով Սեւ Բերդ ամրոցն ընդգրկվել է ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի՝ դեռեւս 2005 թվականի փետրվարի 24-ի թիվ 35 որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող 21.07 հա մակերեսով հողն ու դրա վրա առկա 626 քմ մակերեսով Սեւ Բերդ ամրոցն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի հիմքով նույն օրը գրանցվել է նախարարության օգտագործման իրավունքը, իսկ Սեւ Բերդ ամրոցի նկատմամբ սեփականության իրավունքը:
Այնուհետեւ, Գյումրի համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի մարտի 31-ի թիվ 656 որոշմամբ հիշյալ 21.07 հա մակերեսով հողը բաժանվել է՝ 20.28 հա եւ 0.79 հա մակերեսների, որոնց նկատմամբ շարունակվել է պահպանվել ՀՀ ՊՆ օգտագործման իրավունքը եւ տրվել իրավունքի վկայականներ:
«ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հունիսի 16-ի թիվ 1089-Ն որոշման 5-րդ հավելվածի համաձայն՝ Գյումրու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերի ցանկում «Սեւ Բերդ» կոչվող, 4 հա մակերեսով հողը, որի վրա գտնվել է Սեւ Բերդ ամրոցը, հանդիսացել է որպես հատուկ պահպանվող տարածքների հող, իսկ մնացածը համայնքին փոխանցվել է անհատույց՝ որպես գյուղատնտեսական նշանակության հող՝ արոտ:
Դեռեւս 2005 թվականի մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության եւ Տիգրան Պետրոսյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագրով 626 քմ մակերեսով Սեւ Բերդ ամրոցի շենքը եւ 0.79 հա հողատարածքն օտարվել է վերջինիս, ով իր հերթին 2012 թվականի նոյեմբերի 15-ին հիշյալ գույքն ընդհանուր՝ 48.000.000 ՀՀ դրամով վաճառել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին: Գործը ուղարկվել է դատարան։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Կեսգիշերին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գեւորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ:
Մահացածը Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում եւ 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից իրեն ցած է նետել:



















































































