Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝  Shamshyan.com-ի

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Գեւորգ Չաուշի փողոցում բախվել են Hyundai Sonata, Suzuki եւ Opel մակնիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր պետք է դիմեն երեխայի խնամքի նպաստ ստանալու համար։

Հրաչուհի Մարտիրոսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը ծնված երեխաների դեպքում, խնամքի նպաստի  իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում  գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:

Խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Այս դեպքում ծնողն ունի խնամքի  նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է վերը նշված պայմանները, եւ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք միայն վարդապետնե՞րը կարող են լինել կուսակրոն, թե՞ յուրաքանչյուր քահանա` իր ցանկությամբ, կարող է լինել կուսակրոն:

Հերմինե Սահակյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կուսակրոն կամ ամուսնացյալ քահանա դառնալու որոշումը կայացնում են մինչեւ ձեռնադրվելը` սարկավագ եղած ժամանակ: Թե ամուսնացյալ, թե կուսակրոն սարկավագները քահանա են ձեռնադրվում նույն ծեսով, կարող են անգամ միաժամանակ ձեռնադրվել: Նույն օրը՝ երեկոյան, ձեռնադրող եպիսկոպոսը կամ կաթողիկոսը կուսակրոնության ճանապարհ ընտրած քահանաներին տալիս են վեղար, որը չեն կարող կրել ամուսնացյալները:

Քահանա են կոչվում բոլոր ձեռնադրվածները` կուսակրոն, թե ամուսնացյալ, սակայն ի տարբերություն ամուսնացյալ քահանաների` կուսակրոններն իրավունք ունեն ստանալ մի քանի աստիճան` աբեղա, վարդապետ, եպիսկոպոս, կաթողիկոս: Հաճախ հայրաբանական գրականության մեջ նրանց բոլորին կոչում են քահանա:

 

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Ամուսնացյալներին կուսակրոններից տարբերում են վեղարով: Դա գլխի բրգաձեւ ծածկոց է, որը կրում են միայն կուսակրոնները:

 




Լրահոս