
2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին եւ նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ եւ խթանել ֆրանսիական եւ հայկական պատմամշակութային երկխոսությունը։
Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ, կկազմակերպվի Երեւանում եւ Արտաշատում։
Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ – ԹՂԸ» թատերական միության եւ «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի եւ Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ եւ հովանու ներքո։
Նախագծի աջակիցներն են Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը եւ ֆրանսիական ինստիտուտը, «Առլեամ եւ Առլեամ Աերո», «Քարֆուր» ընկերությունները։
Նախագծի գործընկերներն են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը, ««Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի Պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԵՐԲ ԿԹՈՂԱՐԿՎԻ
Հայտնի է, որ վերջին տարիներին Apple ընկերությունն ակտիվ աշխատանք է տանում ծալովի հեռախոսների էկրաններին բնորոշ ծալքի գիծը վերացնելու ուղղությամբ, եւ կարծես թե դա հաջողվել է ընկերությանը: Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ այժմ այն մոտենում է բաղադրիչների մատակարարների ընտրության գործընթացի ավարտին, որը կավարտվի 2025 թվականի ապրիլին եւ ծալովի էկրանով Iphone-ները, ամենայն հավանականությամբ, վաճառքում կհայտնվեն 2027 թվականին: Ենթադրվում է, որ էկրանների հարցում մատակարարը կլինի Samsung Display-ը, որը առաջիններից է, որ սկսել է ծալովի էկրաններ արտադրել:
Եթե Apple ընկերությանը իսկապես հաջողվել է առանց ծալքի գծի ծալովի էկրանների մեխանիզմ մշակել, ապա այն կարող է ծալովի հեռախոսների շուկայում առաջատար դառնալ:
ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ Է
Երգիչ Էրիկ Կարապետյանն օրերս ինստագրամյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել, որ իր հայտնի՝ «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցիները գողացել են, եւ այդ առիթով հարցին տրվել է իրավական ընթացք։ Նշենք, որ Էրիկի երգը ադրբեջաներեն կատարվել է ռուսական առաջին ալիքով, Անդրեյ Մալախովի հաղորդման ընթացքում։ Երգիչը հայտնել էր, որ երգն արդեն երկրորդ անգամ առանց իր թույլտվության հնչել է աղավաղված տարբերակով, եւ ներկայացվել է որպես ադրբեջանական։
Երեկ պարզ է դարձել, որ Մալախովի հաղորդումից հեռացվել է այն հատվածը, որտեղ ադրբեջաներեն կատարվում է Էրիկ Կարապետյանի երգը։
Հարկ է նշել, որ «կպրվՌ ՏՑ Չրպռ ՊցՔՌ» հաղորդման ինստագրամյան էջի մեկնաբանություններում իրական բողոքի ալիք է բարձրացել, ինչից հետո էլ հաղորդման՝ փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը։ Հավելենք, որ երգիչ Էրիկ Կարապետյանի երգի երաժշտությունը գրվել է հենց երգչի կողմից 2018 թվականին Երեւանում, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԽԱՉԱՆՈՎԸ՝ ՄՐՑԱՇԱՐԻՑ ԴՈՒՐՍ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Դուբայի մրցաշարից: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող ATP մրցաշարի տղամարդկանց մենախաղի 1/8 եզրափակչում Խաչանովը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց երեք սեթից հետո` 7:6, 2:6, 6:4: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ եւ 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին եւս Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: