
Աբխազիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Ընտրողներին հասանելի է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներն են Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան։
Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 15-ին։
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին հինգ թեկնածու՝ քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում առևտրային նախկին ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և Սևծովյան զարգացման բանկի նախագահ Ադգուր Խուրխումալը։
Նոյեմբերի կեսերին Աբխազիայում զանգվածային անկարգություններ էին սկսվել։ Նոյեմբերի 19-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն արտահերթ նիստում ընդունել են երկրի նախագահի հրաժարականը։