ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրամանագրեր է ստորագրել՝ ուղղված տղամարդկանց և կանանց աշխատանքի դիմաց հավասարաչափ վարձատվության ապահովմանը:
Օբաման հայտատարել է, որ տարբերությունը տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև այն խնդիրն է, որից արժե ամաչել: Նա ընդգծել է, որ միևնույն աշխատանքի դիմաց լրիվ աշխատանքային օր զբաղված կինը և տղամարդը ստանում են՝ համապատասխանաբար, 77 սենթ և 1 դոլար:
Ներկա պահին Կոնգրեսը քննարկում է օրինագիծ, որը կոչված է դյուրացնել այն ընթացակարգը, ըստ որի՝ աշխատողները կարող են դիմել դատարան գործատուների դեմ, որոնք կանանց ավելի քիչ են վճարում, քան տղամարդկանց: Նախագահը և իր Դեմոկատական կուսակցությունը ուշադրությունը սրել են գենդերային անհավասարության խնդրի վրա՝ այն դարձնելով նախընտրական քարոզչության գլխավոր թեմաներից մեկը: Սակայն սպասվում է, որ Կոնգրեսում հանրապետականները, որոնց աջակցում են գործարար շրջանակները, կփորձեն կասեցնել այս շաբաթ սպասվող քվեարկությունը: