
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն CNN-ին տված հարցազրույցում կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին ներողություն խնդրել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության համար։
«Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Նա կարիք չուներ գնալ այնտեղ հանդիպման և իրեն թշնամաբար պահել։ Չի կարելի ստիպել ուրիշներին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ իրենց ագրեսիվ պահելով»,-ասել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին, Fox News-ի հարցին՝ ներողություն խնդրելու մասին, ասել է, որ «չի կարծում, որ վատ բան է արել»։