
Ինչ փուլում է գտնվում Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի մեքենաների հրկիզման գործը։
Armlur.am-ին Կոմիտեից հայտնեցին , որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
«Եզրակացությունների պատասխաններին ենք սպասում՝ գործը դատարան ուղարկելու համար:»
Ավելին, ըստ Կոմիտեի, որևէ փաստական տվյալ չկա, որ փոխքաղաքապետի անվան հետ է կապված այս գործը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհ էր բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել ոչ շահագործելի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրդեհված «Lexus»-ները Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով են եղել։ Արդյունքում Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի մեքենաները այրած տղամարդը կալանավորվեց։
Armlur.am-ը հայտնել էր, որ իրավապահ համակարգում կասկածելի էին համարել այն հանգամանքը, որ Երեւանի փոխքաղաքապետի վարորդի անվամբ հաշվառված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այրել են, հենց նրան են պատկանում։ Չի բացառվում, որ փոխքաղաքապետի վարորդին փաստացի պատկանող մեքենաները այրելով՝ կոնկրետ անձիք Արմեն Փամբուխչյանին են փորձել բան հասկացնել, ինչը, օրինակ, եղավ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացնելով։
Քնար Մանուկյան