Չեմ մեկնաբանի. Փաշինյանը՝ Թրամփ-Զելենսկի բանավեճից տպավորությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զերծ է մնում խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանավեճից։

Լրագրողներն այսօր վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ տպավորություն ստացավ բանավեճից, ինչին ի պատասնաց՝ Փաշինյանն ասաց. «Չեմ մեկնաբանի»։

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։

Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն

խնդրի ԱՄՆ նախագահից։

Զելենսկին, սակայն, հայտնել է, որ ԱՄՆ նախագահից ներողություն խնդրելն անհրաժեշտ չի համարում։




Լրահոս