
ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների Օվալաձեւ աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բռնել է գլուխը, գրել է CNN հեռուստաալիքի լրագրող Քեյթլան Քոլինզը X սոցիալական ցանցում։
«Ինչի էր նման Օվալաձեւ աշխատասենյակում նախագահ Թրամփի, փոխնախագահ Վենսի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու արտասովոր բանակռիվը: Մնացած բոլորը լռում էին, իսկ Ուկրաինայի դեսպանը բռնել էր գլուխը»,- գրել է Քոլինզը։
Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի արձագանքի տեսանյութը։
Ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի արձագանքի տեսանյութը։
Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքանյութերի գործարքը՝ հետաձգվել։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ի հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։