
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված համաձայնագիր է ստորագրվել, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարութւոնից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Արդյունքահեն վարկավորման (RBL) այս ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո, որը կուղղվի`
առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը,
առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանն ու ինստիտուցիոնալացմանը,
բժշկական հաստատությունների լիցենզավորմանը,
առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը,
հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը,
էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը։