Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից բռնագանձել 3 անշարժ գույք, 215 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների 3-րդ բաժնի նախկին գլխավոր հարկային տեսուչ Արմանդ Աբրահամյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք՝ Երևանում (2 գույքի շուկայական արժեքը՝ 185 մլն 525 հազար դրամ), 1 անշարժ գույք՝ Բյուրավան գյուղում (շուկայական արժեքը՝ 82 մլն 265 հազար դրամ).
  •  1 տրանսպորտային միջոց (շուկայական արժեքը՝ 18 մլն 420 հազար դրամ).
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 215 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:




Լրահոս