Լարվածությունը Սպիտակ տանը սկսել է խորանալ, երբ Զելենսկուն հարցրել են, թե ինչու կոստյում չի հագել. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահն ուրբաթ այցելել է Սպիտակ տուն՝ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար, սակայն նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սկանդալի է վերածվել համաշխարհային լսարանի առջեւ, գրել է The Guardian-ը։

Լարվածությունը սկսել է աճել, երբ լրագրողը հարցրել է Ուկրաինայի առաջնորդին, թե ինչու նա հանդիպմանը կոստյում չի հագել։

«Ինչո՞ւ կոստյում չեք հագնում: Կոստյում ունե՞ք», – հարցրել է թղթակիցը:

«Դուք ինչ-որ խնդիրներ ունե՞ք»,- ի պատասխան հարցրել է Զելենսկին։

«Շատ ամերիկացիներ խնդիր ունեն այն մարդկանց հետ, ովքեր չեն հետեւում Օվալաձեւ գրասենյակի դրես-կոդին»,- արձագանքել է թղթակիցը։

«Պատերազմի ավարտից հետո կոստյում կհագնեմ, այո։ Գուցե ձերի նման մի բան, գուցե ավելի լավը: Չգիտեմ, տեսնենք։ Գուցե ինչ-որ ավելի էժան բան: Շնորհակալություն»,- պատասխանել է Ուկրաինայի նախագահը։

Բրիտանական լրատվամիջոցներից մեկի համաձայն՝ պաշտոնական միջոցառումների ժամանակ կոստյում կրելը կարող է մեկնաբաններին մղել պնդելու, որ Զելենսկին լուրջ չի ընդունում Ռուսաստանի հետ հակամարտությունը կամ պատերազմը դեպի անկում է գնում:

Խիստ կարեւոր է, որ Ուկրաինայի նախագահը շարունակի ազդանշան տալ, որ պատերազմ է. նա դեռեւս պայքարում է դրա դեմ եւ օգնության կարիք ունի:

Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։

Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքանյութերի գործարքը՝ հետաձգվել։

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ի հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։




Լրահոս