
76-ամյա Արտակ Գաբրիելյանը «Ազգային միաբանություն» կուսակցության նախաձեռնած ակցիայի ժամանակ թռուցիկներ է բաժանել և քաղաքացիներին ստիպել` բռնությամբ զավթել պետական իշխանությունն ու սահմանադրական կարգը:
Ըստ մեղադրական եզրակացության` Գաբրիելյանը Երևանի Ավան և Նոր Նորք գրասենյակից ստանալով «Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու» նպատակով 2004թ. ապրիլի 9-ին, ժամը 16-ին «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքի թռուցիկներ, դրանք բաժանել է քաղաքացիներին և կոչեր է արել ` բռնությամբ զավթել պետական իշխանությունն ու սահմանադրական կարգը:
Գաբրիելյանին մեղադրանք է հարուցվել 301 հոդված չափանիշներով, իսկ նրա շահերը Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկայացնում է Արտակ Զեյնալյանը: