Պատմության մեջ առաջին անգամ Թրամփը անգլերենը կհայտարարի ԱՄՆ-ի պաշտոնական լեզու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր կստորագրի՝ անգլերենը Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին անգամ դարձնելով երկրի պաշտոնական լեզուն, ուրբաթ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նա հրամանագրի ստորագրման ժամկետը չի նշել։ Առաջիկա հրամանագրի մասին առաջինը հայտնել է Wall Street Journal-ը։

Միացյալ Նահանգների պաշտոնական լեզուն երբեք օրենսդրորեն չի հաստատվել դաշնային մակարդակում: Եվ միայն որոշ նահանգներում է այն հայտարարվում պաշտոնական լեզու։

Նախագահ Թրամփի հակադրությունը անօրինական ներգաղթին եղել է նրա երկու նախընտրական արշավների բնորոշ հատկանիշը: Թրամփն ընդգծում է անգլերենի կարևորությունը հանրային կյանքում։

Իր առաջին նախագահական արշավի ժամանակ Թրամփը քննադատել է իր հանրապետական մրցակից Ջեբ Բուշին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ անգլերենից բացի այլ լեզուներ օգտագործելու համար։ Ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում՝ նա հիշեցրել է, որ «մենք անգլիախոս ազգ ենք»։

Թրամփի ներկայիս հրամանը վերջ կդնի նախագահ Բիլ Քլինթոնի օրոք դաշնային պահանջին, ըստ որի գործակալությունները և դաշնային միջոցների այլ ստացողները լեզվական օգնություն են տրամադրում ոչ անգլախոսներին, նշում է The Wall Street Journal-ը:

Ըստ ProEnglish կազմակերպության, որը հանդես է գալիս որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու անգլերենի ճանաչման կողմնակից, այսօր այն ճանաչվել է որպես այդպիսին 32 նահանգներում:

Խնդիրը սուր է մնում Տեխասում, որտեղ իսպաներենի օգտագործումը հասարակական կյանքում տարիներ շարունակ քննարկումների և բանավեճերի պատճառ էր հանդիսանում:

2011 թվականին Տեխասի սենատորը օրենսդրական լսումների ժամանակ պահանջեց, որ ներգաղթյալների իրավունքների պաշտպանը խոսի անգլերեն, այլ ոչ թե իր մայրենի իսպաներեն լեզվով:

 




Լրահոս