Համահայկական ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը երեկ armlur.am-ի հետ զրույցում ասել էր, որ մշակույթի նախարարությունը այս տարվանից չի հովանավորելու իրենց փառատոնը:
Արտաշես Հովհաննիսյանին դա վրդովեցրել էր այն աստիճանի, որ պրն Հովհաննիսյանը խորհուրդ էր տվել մշակույթի նախարարին գնալ և զբաղվել կենսաբանությամբ:
Այսօր մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն այսօր armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արտաշես Հովհաննիսյանի այդ հայտարարությանը` ասելով, որ նախարարությունը 3 տարի շարունակ ֆինանսավորել է այդ փառատոնը:
Ընդ որում` աջակցել է թե փառատոնի կազմակերպմանը Հայաստանում, թե ֆիլմերի ցուցադրությունը դրսում:
Ի դեպ, մշակույթի փոխնախարարը նաև ասաց, որ փառատոնին չհովանավորելը չի նշանակում, որ փառատոնում ընտրված ֆիլմերը միջազգային հարթակում ներկայացնելու համար նախարարությունը չի ֆինանսավորելու:
«Ընդունված կարգի համաձայն` եթե փառատոնը կայանա, տեղի ունենա, ֆիլմեր ընտրվեն, ընդհանուր հայտերի ձևով իրենց հայտերը կքննարկենք ու կֆինանսավորենք»,- ասաց փոխնախարարը:
Մանրամասները` տեսանյութում: