Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տուն այցի ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել քաղաքական արագ գնահատական տալ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար, իսկ Բունդեսթագին կոչ արել Ուկրաինային ևս 3 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել:
«Մենք պետք է արագ գործենք՝ եվրոպական և ազգային մակարդակներում։ Մենք չենք կարող սպասել, մինչև կձևավորվի Գերմանիայի նոր կառավարությունը, քանի որ իրավիճակը լուրջ է։
Գերմանիան պետք է առաջնորդություն ստանձնի այս պատմական հանգրվանում»,-Բեռլինում լրագրողներին ասել է Բերբոքը։





























