Երեկ “Ժողովուրդ” օրաթերթը փորձել է ստանալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գնահատականը, թե արդյոք ԱԺ կանոնակարգով նախատեսված է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ հիմնական զեկուցող չլինի: Հիշեցնենք, որ խոսքը “Բնապահպանության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” նախագծի վերաբերյալ է, որի քննարկումն անցավ առանց բնապահպանության նախարարի: Պարոն Հարությունյանն ասաց. “Նման բան կանոնակարգում նախատեսված չէ, որ հիմնական զեկուցող չլինի”: Այսինքն` նախարարը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը` այդպիսով ապացուցելով, որ իր համեմատ շարիկ գլորող Արմեն Մովսիսյանը տաղանդավոր չինովնիկ է: Իսկապես` Բուլկին օրեցօր անտանելի է դառնում` վերջնականապես քայքայելով իրեն վստահված “ոլոլորտը”:
ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱԽՏԵԼ Է ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ