Armenian text to speach

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է տնտեսական ակտիվությանը զուգահեռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեև վարչապետ Փաշինյանն ու Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ ՀՀ տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 2024 թ. հունվարի համեմատ աճել է 7,1 %-ով, այնուամենյանիվ հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 10,4 %–ով:

Շինարարությունը, առևտուրը և ծառայությունների ոլորտը ինչպես նախորդ տարիներին շարունակում են աճ գրանցել։ Այս ոլորտները շարունակում են աճել երկնիշ տեմպերով` համապատասխանաբար 11,6 %, 9,9 % և 12,6 %:

Նախկինում այս աճի պատճառը պարզ էր․ մինչտ 2025 թվականի հունվարի 1-ը Երևանում գործում էր եկամտահարկի վերադարձի միջոցով հիփոթեքային վարկի մարման օրենքը, իսկ հունվարի 1-ից այն սկսել է գործել մարզերում։

Չնայած նրան, որ 2025 թվականից նորակառույց շենքերի դեպքում այլևս չեն գործում հիփոթեկային վարկերով նախատեսված արտոնությունները, այնուամենայնիվ շինարարության ոլորտն ակտիվ է, քանի որ նախկինում սկսված կառուցապատման աշխատանքները շարունակվում են և նորակառույցներ կան, որոնց եկամտահարկի վերադարձի օրենքի արտոնությունները պահպանվել են։

Պահպանվում է նաև ծառայությունների ոլորտում ակտիվությունը` և՛ հյուրանոցառեստորանային, և՛ ֆինանսական, և՛ ՏՏ ոլորտներում, բայց կրճատվել է տրանսպորտային փոխադրումների ծավալը, այդ թվում՝ օդային տրանսպորտով։

Աղյուսակում ներկայացված թվերը փաստում են արտահանման և ներկրման ծավալների անկաման մասին։

Մինչ վարչապետը, Էկոնոմիկայի նախարարը և Ֆինանսների նախարարը խոսում են աճող թվերից, Վիճակագրական կոմիտեն դրան զուգընթաց ցույց է տալիս անկող թվերը, որոնց մասին ոչ ոք չի բարձրաձայնում։
Էմմա Միքայելյան



Լրահոս