Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել. IRNA

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։

«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել Մասուդ Փեզեշքիանին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։




Լրահոս