Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի գործը մտել է դատարան։ Այն քննվելու է Կոտայքի մարզի դատարանում, եւ քրեական գործը մակագրվել է դատավոր Գագիկ Հարությունյանին ։
Նշենք, որ Սերոբ Ռաֆիկի Գասպարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել է ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ։
Քնար Մանուկյան

























































































