Հայաստանի ֆուտբոլի թիմը ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ:

Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։

Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ: 




Լրահոս