
Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է:
Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը: Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը.





Աշխարհում յուրաքանչյուր 1000 նորածնից 1-ը ծնվում է խլությամբ, իսկ 2-ի մոտ լսողության կորուստը զարգանում է կյանքի առաջին երկու տարում։
Լսողության կորուստ ունեցող երեխային ժամանակին ցուցաբերված բժշկական օգնությունը կարևոր գործոն է նրա մտավոր, հոգեհուզական և խոսքի զարգացման առումով:
Հայաստանում պետական պատվերի շրջանակներում իրականացվում է լսողության նորածնային սքրինինգ, որն ուղղված է լսողության խանգարման կասկած ունեցող երեխաների վաղ հայտնաբերմանը:
IV աստիճանի ծանրալսության և խլության դեպքում լսողության վերականգնման արդյունավետ միջոցը կոխլեար փոխպատվաստումն է, որը վիրահատական միջամտությունից բացի նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է պահանջում:
Առողջապահության նախարարությունը ստանձնել է պարտավորություն և փոխհատուցում է վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: 2020 թվականից մինչև 2024 թվականը պետական պատվերի շրջանակներում կատարվել է 106 երեխայի կոխլեար փոխպատվաստման վիրահատություն: