
ArmLur.am-ին դիմել է Գեղանուշ Թուխտարյանը և պատմել վերջին երեք տարիներին իր հետ կատարվածը։ Բաժանությունից հետո առողջական խնդիրներ ունեցող ամուսինը ապօրինի կերպով խլել է երեխաներին մորից։
Գեղանուշ Թուխտարյանը տևական ժամանակ է՝ պայքարում է սեփական երեխաների վերադարձի համար։ Ավելին, նրա խոսքով, ամուսինը ծեծի է ենթարկել իրեն, ու այսօր նա չի կարողանում անգամ մոտենալ իր երեխաներին։
Կնոջ այս ահազանգի հետքերով ArmLur.am-ը զրուցել է նաեւ Գեղանուշ Թուխտարյանի ամուսնու՝ Արտուշ Թութխալյանի եւ նրա փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան