
ArmLur.am-ին է դիմել Ալինա Ադիլխանյանը եւ հայտնել, որ երեք անգամ վիրահատել է քիթը, արդյունքում կանգնել է հետվիրահատական մի շարք բարդությունների առաջ:
Նա բժիշկների գործողությունների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե: Արդյունքում, ՀՀ Քննչական կմոիտեի Շենգավիթ քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն սայլը տեղից չի շարժվում, եւ ArmLur.am-ի զրուցակիցը դժգոհ է ՀՀ քննչական կոմիտեի քննության ընթացքից:
Դիմեցինք ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու, թե գործը ինչ փուլում է, սակայն ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը այդպես էլ չարձագանքեց ArmLur.am-ի հեռախոսազանգերին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան