ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ վարչությունում կրքերը թեժանում են. Արփի Դավոյանն ընդհատակ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած, որ շաբաթական երկու անգամ ՔՊ կուսակցությունը Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հարցով նիստեր է անում, պարզվում է՝ սա էլ բավարար չէ։ Շաբաթ օրը ևս ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարչության նիստ էին հրավիրել՝ նույն օրակարգով։

ArmLur.am-ը պարզեց, որ կուսակցության վերջին նիստերին ՔՊ-ում դերերն ու դերակատարները փոխվել են։

Եթե նախկինում ամեն հարցում իրեն առաջին պլան էր բերում, օրինակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, հիմա վերջինս ընդհատակ է անցել, ո՛չ ԱԺ-ում է ելույթներ ունենում, ո՛չ էլ ՔՊ նիստերին է մասնակցում։ Դավոյանին ՔՊ-ի ներսում կատարվող իրադարձություններից մեկուսացրել են, ըստ ՔՊ-ամերձ աղբյուրների, նրա հանդեպ վստահությունը, կարելի է ասել, զրոյացել է: Դավոյանը Վարչությունում անգամ այլևս համախոհներ չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ հայտնել էր, որ աջ ու ձախ թիմակիցների նկատմամբ դավեր նյութելու, անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար ՔՊ-ում Արփի Դավոյանին այլևս «պերսոնա նոն գրատա» են հայտարարել, նույն կարգավիճակում է նաև նրա մտերիմ ընկերուհին՝ Լուսինե Բադալյանը։

ArmLur.am-ը նկատեց նաև, որ համայնքային ընտրություններից առաջ վարչության այլ անդամներ ևս մի կողմ են քաշվել՝ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, որոնք ՔՊ հիմնական դեմքերն են համարվում։

Փոխարենը բավականին ակտիվացել է ՔՊ-ի Գյումրու թևը՝ Էմմա Պալյանը, Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

ՔՊ գյումրեցի կանայք օրուգիշեր, միմյանց հերթ չտալով, գրառումներ են անում՝ սևացնելով ընդդիմադիր թեկնածուներին։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս