
Ապրիլի 5-ին, ժամը 11.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին, քանդված գազալցակայանի մոտ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 41 փամփուշտ և 2 նռնակ, մեկը` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն