Հայ պատանի շախմատիստները՝ աշխարհի առաջնության առաջատարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։

15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է:

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությանը մասնակցող Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանը ունեն 2.5 միավոր:




Լրահոս