
Կոչ եմ անում համապատասխան մարմիններին ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին և փորձել գտնել փոխզիջման եզրեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:
Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:
Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»։