
«Երբ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանի` 4.5 միլիարդ պետական պարտքն ողբերգություն չէ, դա այդքան էլ այդպես չէ. իրականում վիճակը շատ ծանր է»,- Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի այն մտքին, թե 4.5 միլիարդ պետական պարտքը տնտեսական իմաստով ծանր վիճակ չէ:
«Երբ նայում ենք պետական պարտքի սպասարկման համար տրվող գումարների չափին` մոտ 400 մլն դոլար, ամեն ինչ պարզ է դառնում: Մինչդեռ այդ գումարները խիստ անհրաժեշտ են ամենատարբեր բնագավառներում, դրանք կարելի է ծախսել սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Կարևոր գործոն է նաև արտահանման չափը: Ի վերջո արտաքին պարտքի սպասարկման գումարները պետք է փոխհատուցվեն արտահանումից ստացված գումարներով կամ տրանսֆերտների հաշվին»,- ասաց տնտեսագետը` շեշտելով, որ Հայաստանի նման երկրի պարագայում 4.5 միլիարդ պետական պարտք ունենալը խիստ ռիսկային է դառնում:
Անի Ղազարյան