
Առնվազն 34 մարդ տուժել է Բարսելոնայի կենտրոնում երկու ավտոբուսների բախման հետևանքով։ Տուժածներից չորսի վիճակը ծանր է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Փրկարարների տվյալներով՝ ծանր վիճակում գտնվող չորս տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Եվս երեք մարդ ստացել է միջին ծանրության վնասվածք։ Նրանք ևս տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Մնացած 27 հոգին թեթև վնասվածք է ստացել և բուժօգնություն է ստանում։