ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ձերբակալված ֆուտբոլասերներն ազատ արձակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ձերբակալված 9 հայ ֆուտբոլասերներն ազատ արձակվեցին։

Ֆուտբոլային 9 երկրպագուները ձերբակալել էին 72 ժամով։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՖԱՖ-ի անդամները՝ ՀՖՖ-ի երկրպագուները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը պահանջով խափանում են ակումբային հանդիպումները:

Երկրպագուները վառում են գունավոր ճայթուկները՝ վանկարկելով «Հեռացիր»՝ նկատի ունենալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

 




Լրահոս