
Facebook սոցիալական ցանցում գրանցված օգտատերերի թիվը Հնդկաստանում գերազանցել է 100 միլիոնը ՝ հայտնում է ընկերության ղեկավարությունը:
Այսպիսով, Հնդկաստանը սոցցանցի օգտվողների թվով դարձել է աշխարհում երկրորդը ՝ ԱՄՆ-ից հետո:
Հիմա Facebook-ը հույս ունի հնդկաստանյան բաժանորդների թիվը հասցնել 1 միլիարդի:
Սոցիալական ցանցի ժողովրդականությունը երկրում ավելանում է բջջային հեռախոսների շուկայի աճի և ինտերնետ հասանելիության ավելացման հետ մեկտեղ:
Մասնագետները նշում են, որ աշխարհով մեկ 1,2 մլրդ բաժանորդ ունեցող սոցցանցի ղեկավարությունը ակտիվորեն նոր շուկաներ է գրավում` ավելի մեծ լսարան ներգրավելու նպատակով:
Առաջին հերթին ընկերությանը հետաքրքրում են հենց ասիական երկրները: