ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակը դրել եմ կոկորդին, ինչ է նշանակում դրդել. Վաչագան Ղազարյանը զայրացավ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողերի օտարման գործընթացի մանրամասները` հղում անելով դատախազության պաշտոնական աղբյուրներին:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում եւ ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը»:
Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքներն օտարելու գործով բացի Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից, մեղադրյալ է նաև մեկ այլ անձ՝ Արմեն Սարգսյանը, որը 2005-2006 թվականների ընթացքում եղել է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետը։ Վաչագան Ղազարյանի գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում էր, երբ Սարգսյանի մասն ուղարկվեց դատարան, և այժմ այս երկու գործերը միասին են քննվում՝ դատավոր Տիգրան Դավթյանի վարույթում։

Ըստ մեղադրանքի՝ Վաչագան Ղազարյանը դիմել է այս գործով մեղադրյալ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև պաշտոնատար այլ անձանց, և, օգտվելով նրանց հետ մտերիմ հարաբերությունններ ունենալու հանգամանքից, վերջիններիս դրդել է հողային օրենսգրքի պահանջների խախտմամբ, այն է՝ հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում շուկայական արժեքից ցածր գնով Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող հողատարածքը վաճառել իրեն։ Այս հողատարածքի հետ կապված նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է եղել Դատախազությունում։ Այդ վարույթի շրջանակներում Ղազարյանը շուրջ մեկ տարի առաջ հողատարածքը վերադարձրել է պետությանը, որից հետո քրեական գործի շրջանակներում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով ու գործն ուղարկվել է դատարան՝ բուն քննության։ Թեև Ղազարյանը ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձրել է հողատարածքները՝ քրեական գործի շրջանակներում մեղադրանքը չի ընդունում

Վաչագան Ղազարյանը դատարանում ելույթ ունեցավ հայտարարելով՝ «ես հող չեմ խլել, մի բան էլ ավել՝ տվել եմ»։

Քնար Մանուկյան




Լրահոս