Yandex Go հավելվածում Էլեկտրամոբիլներով սակագին է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում Yandex Go հավելվածում հասանելի է դարձել «Էլեկտրո» սակագինը: Այս սակագինն ընտրելիս պատվերը կսպասարկեն Էլեկտրամոբիլները, որոնք առանձնանում են բարձր հարմարավետությամբ, սահուն ընթացքով, անաղմուկ են, ինչպես նաև էկոլոգիապես ավելի մաքուր:

Օգտատերերին հասանելի կլինեն Hongqi, BYD, Tesla, Volkswagen, Honda, Toyota և այլ մակնիշների ժամանակակից ու ընդարձակ Էլեկտրամոբիլներ:

Այժմ այս սակագնի ներքո հասանելի է ավելի քան 350 էլեկտրամոբիլ։  Ծառայությունը գործընկերների հետ միասին նախատեսում է զարգացնել սակագինը՝ ավելացնելով էլեկտրամոբիլների քանակը:

«Էլեկտրո» սակագնում ուղևորությունների արժեքը սկսվում է 600 դրամից: Օրինակ՝ Հանրապետության հրապարակից մինչև Հաղթանակի զբոսայգի ուղևորությունը կարժենա մոտ 1500 դրամ։




Լրահոս