Հորդանանի թագավոր Աբդուլա երկրորդը Ռուսաստանի տարածքով ուղևորություն կկատարի մոտոցիկլով ` հայտնում է РИА Новости-ին:
Երբ նման մտադրության մասին նրան հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թագավորը ասել է, ոչ չի հրաժարվում իր ծրագրերից:
«Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք իմ թանկագին եղբոր հետ միասին դա անել», – ասել է նա:
Հորդանանի թագավորը ամենաժամանակակից միապետներից մեկն է: Աբդուլլա երկրորդը ակտիվ կյանք է վարում, նա բարձրակարգ սուզորդ է, օդաչու, զբաղվում է նաև օդապարիկային սպորտով:
Իր հարցազրույցնեից մեկում Աբդուլլան բողոքել է, որ թագավոր դառնալուց հետո ստիպված է ավելի քիչ ռիսկի ենթարկել իր կյանքը:
«Ինձանից թաքցնում են իմ օդապարիկը», – բողոքել է նա, ասելով, որ կարոտում է թռիչքներին: Ինչպես և իր հայրը, Աբդուլլա երկրորդը զբաղվում է նաև մոտո և ավտոսպորտով: