
ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցումից հետո Ուկրաինան ամենաշատը մինչև ամառվա սկիզբ կկարողանա պահպանել իր տարածքում ռազմական գործողությունների ներկայիս տեմպերը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Զեկույցում նշվում է, որ Եվրամիությունը կկարողանա միայն մասնակիորեն փոխարինել հրետանու մատակարարումները, սակայն Կիևի կողմից օգտագործվող ամենաժամանակակից զենքերը գալիս են ԱՄՆ-ից։
Մարտի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ժամանակավորապես դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ որոշումը ուղիղ պատասխան է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահվածքին՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Fox News-ին ասել է, որ ռազմական օգնությունը սառեցված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ուկրաինական վարչակազմը պատրաստակամություն չի ցուցաբերել բանակցություններ վարել խաղաղության շուրջ: