Ով է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության ձերբակալված պետ Արսեն Կարոյանը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է, ավելի ուշ Երևանի քաղաքապետարանից հաստատել էին տեղեկությունը։
Այսպիսով, ով է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության ձերբակալված պետ Արսեն Կարոյանը։
Նա ծնվել է 1975թ. մարտի 22-ին:
Ավարտել է h.83 միջնակարգ դպրոցը:
1992-1996թթ. սովորել է ՀՊՃՀ-ում՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:
1996-1998թթ. սովորել է ՀՊՃՀ մագիստատուրայում՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան:
1998-2000թթ.սովորել է ՀՊՃՀ ասպիրանտուրայում (ասպիրանտական դպրոցում)՝ ստանալով ճարտարագետ-հետազոտողի որակավորում:
1998-2002թթ. աշխատել է «Պինդ վառելիք» ՊՁ-ում:
2004-2011թթ. դասավանդել է ՀՊՃՀ «Կիրառական մեխանիկա» ամբիոնում:
2012-2019թթ. աշխատել է «Յունիքիմ» ՍՊԸ-ում:
2020թ. փետրվարին նշանակվել է աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ:
Պահեստազորի սպա է, կոչումը՝ լեյտենանտ:
Ամուսնացած է:




Լրահոս