Մշակույթի նախարարը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի մշակույթի նախարար Մարիյա Միլլերը լքել է պաշտոնը այն բանից հետո, երբ իր կողմից հայտարարագրված 90 հազար ֆունտ արժողությամբ իր ծնողների տան հետ կապված նրա դեմ քննադատության ալիք է բարձրացել:

Բրիտանացիները սոցկայքերում իրենց զայրույթն են արտահայտել այն առնչությամբ, որ այդ տան վրա ծախսվել են հարկատուների փողերը: Վարչապետ Դեվիդ Կեմերոնին ուղղված դիմումում Միլլերը պնդում է, որ բարձրացված աղմուկը խանգարում է իրեն աշխատել:

Չնայած այն բանին, որ կառավարության ղեկավարը սատար է կանգնել նախարարին, շատ կուսակիցներ չեն կիսել Քեմերոնի կարծիքը ՝գրում է BBC-ն:




Լրահոս