ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում խառնաշփոթ իրավիճակ է եղել եւ իրավապահները ուշագրավ բացահայտում են արել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Նիոկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի 67 VL 777 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Հովսեփյանի և Նորիկ Մանուկյանի հետ Վրաստանի Հանրապետությունից Երևան քաղաք վերադառնալու ճանապարհին՝ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղու միջնամասում՝ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմանապահ զորքերի կողմից վերահսկվող բաժանարար գծից մոտ 270 մետր հեռավորության վրա, Նորիկ Մանուկյանի կողմից վերջինիս պատկանող 9մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակից երկու կրակոցներ է արձակել՝ թույլ տալով անհարկի խախտել պետական սահամնին տիրող լռությունը և պետական սահամանի պահպանություն իրականացնող անձանց անդորրը, այնպես էլ խոչընդոտելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Տավուշ» առանձին սահմանապահ պարետատան բնականոն գործունեությունը այն է՝ անձնակազմին հայտարարվել է «զգոնության բարձրացում», որի հետևանքով նույն պարետատան «Ոսկեպար» ուղեկալում ծառայություն իրականացնող սահմանապահ վերակարգը շեղվել է բուն ծառայությունից, պահպանության ներքո գտնվող սահմանային տեղամասի պահպանությունը թուլացել է և նշված հատվածի պահպանության համար նախատեսված ուժերն ու միջոցները ծառայեցվել են այլ ուղղությամբ:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս